Համերգ՝ նվիրված ՀԲԸՄ կատարողական արվեստի բաժնի 10-ամյակին
Հրապարակվել է՝ Դկտ 19 2019, 17:56
Նյու Յորքի Քարնեգի Հոլլի «Վեիլ» համերգասրահում կայացել է համերգ՝ նվիրված Հայկական բարեգործական ընդհանուր միության կատարողական արվեստի բաժնի 10-ամյակին։ Ինչպես նշված է ՀԲԸՄ մամուլի հաղորդագրության մեջ, համերգի արդյունքում հավաքվել է ավելի քան 50 000 ԱՄՆ դոլար գումար, որը կուղղվի ՀԲԸՄ կատարողական արվեստի նախաձեռնություններին ամբողջ աշխարհում։
Ամենամյա համերգի նպատակն է տարբեր ծրագրերի միջոցով միջազգային լսարանին ծանոթացնել հայկական արվեստին։
Երեկոյին առաջին անգամ ելույթ են ունեցել սոպրանո Անուշ Ավետիսյանը, դաշնակահար Նարա Ավետիսյանը, ջութակահար Կարեն Իսրայելյանը, ժողովրդական նվագարանների վարպետներ Յուլիա Մուսայելյանը և Մհեր Մնացականյանը։ Հոբելյանական համերգը բացվել է կիթառահարներ Սարո Բաբիկյանի և Բարդի Մինասյանի ելույթով, ովքեր կատարել են Կոմիտասի մանկական ստեղծագործությունները։ Հոբոյահար Լորեն Ուիլյամս Ուլբեգյանը և ֆագոտահար Կորնելիա Սոմերը կատարել են Ջ․Տելեմանի «Պարտիտ № 1»-ը։ Համերգին աչքի է ընկել նաև 16-ամյա թավջութակահարուհի Լաուրա Նավասարդյանը, ով կատարել է Արամ խաչատրյանի ստեղծագործություններից։
Երեկոն եզրափակվել է Գրիգոր Առաքելյանի «Սկերցո Կոմիտասի թեմայով» ստեղծագործությամբ, որը կատարել են համերգի բոլոր մասնակիցները, ևս մեկ անգամ հարգանքի տուրք մատուցելով Կոմիտասին։
Լուսանկարը՝ Էնդրյու Մուղալյանի