· Նորություններ
«Շառլի հայացքը» ֆիլմի հատուկ ցուցադրություն` Լիբանանում
ՀԲԸՄ Լիբանանը, համագործակցելով Լիբանանում ՀՀ դեսպանության հետ, Ֆրանկոֆոնիայի մեկամսյակի և Շառլ Ազնավուրի հարյուրամյակի շրջանակում կազմակերպել էր «Շառլի հայացքը» (Le regard de Charles) ֆիլմի հատուկ ցուցադրություն:
«Ազնավուր» հիմնադրամի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և «Grand Cinemas»-ի աջակցությամբ կազմակերպված այս միջոցառումը հարգանքի տուրք էր ֆրանսահայ նշանավոր արտիստին:
Միջոցառման սկզբում ելույթներով հանդես եկան Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը, ինչպես նաև Միրեյ Խանամիրյանը, ով ներկաների համար ընթերցեց Նիկոլա Ազնավուրի ուղերձը:
Ավելի քան 140 հյուր, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ և ՀԲԸՄ անդամներ, ներկա գտնվեցին ցուցադրությանը՝ ևս մեկ անգամ նշանավորելով Ազնավուրի մնայուն ժառանգությունը: