Անցնել բովանդակությանը

· Նորություններ

«Ազնավուր» հիմնադրամն ազդարարում է Աիդա Ազնավուրի անվան կրթաթոշակի մասին

«Ազնավուր» հիմնադրամն ազդարարում է Աիդա Ազնավուրի անվան կրթաթոշակի մասին
Աիդա Ազնավուր-Կառվարենցի 100-ամյա տարեդարձի առթիվ «Ազնավուր» հիմնադրամը նախաձեռնում է անվանական կրթաթոշակների շնորհման ծրագիր՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի հետ համատեղ: Այս մասին հայտարարություն է տարածել «Ազնավուր» հիմնադրամը։

Աիդա Ազնավուրը երգչուհի է, Շառլ Ազնավուրի ավագ քույրն ու ֆրանսահայ հայտնի կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի կինը:

Աիդան և եղբայրը՝ Շառլը, անբաժան են եղել ողջ կյանքի ընթացքում. միասին են կատարել արվեստի բնագավառում իրենց առաջին քայլերը, ստեղծագործել, երազել մեծ բեմի մասին ու իրագործել իրենց երազանքը: Աիդա և Շառլ Ազնավուրների համար մշտապես կարևոր դեր է ունեցել նաև տաղանդավոր երիտասարդների շնորհների զարգացումը, նրանց մասնագիտական աճի խթանումը:

Անվանական կրթաթոշակի այս ծրագրի միջոցով «Ազնավուր» հիմնադրամը շարունակում է տաղանդավոր երիտասարդների առաջխաղացմանը նվիրված՝ Ազնավուրների առաքելությունը:

Կրթաթոշակը շնորհվելու է Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողներին։
«Ազնավուր» հիմնադրամն ազդարարում է Աիդա Ազնավուրի անվան կրթաթոշակի մասին · Armenian National Music