· Ժողովրդական
«Ակունք» համույթը հյուրախաղերով հանդես կգա Մոսկվայում
Մարո Մուրադյանի անվան «Ակունք» պետական ազգագրական համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Շահնազարյան) համերգային շրջագայություն կունենա Մոսկվայում՝ ներկայացնելու հայ երգը, պարն ու երաժշտությունը տեղի հայ և ռուս հանդիսատեսին։ Իսկ մինչ մոսկովյան հյուրախաղերը՝ համույթը ելույթ կունենա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Համերգը տեղի կունենա հունվարի 24-ին՝ ժամը 19:00-ին։
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Ակունք» ազգագրական համույթը մի քանի տասնյակ տարիներ բարձր մակարդակով Հայաստանում և աշխարհի տարբեր բեմահարթակներում ներկայացնում է հայ ազգային արվեստը: Համույթը որպես սկզբունք դավանում է հայ ազգային երաժշտական ու ծիսական, մշակութային արժեքավոր սովորույթների ու ավանդույթների պահպանումը և փոխանցումը սերնդեսերունդ։ Այսօր էլ համույթը ակտիվ գործունեություն է ծավալում և հավատարիմ է իր առաքելությանը։