· Դասական
«Խաղաղության կռունկներ»՝ խաղաղության և հաղթական մաղթանքներով
Նոյեմբերի 1-ին լրանում է հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի 149-ամյակը։ Այս առիթով Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը «Հիկարի» հայ-ճապոնական գիտական, կրթական, մշակութային կենտրոնի հետ կիրականացնի «Խաղաղության կռունկներ» միջոցառումը, որի շրջանակում կկազմակերպվի կոմպոզիտորի` մանկուց սիրված օրիգամիների և սեփական բաղադրատոմսով կակաոյի պատրաստում: Խաղաղության և հաղթական մաղթանքներով օրիգամիները կպատրաստվեն արցախցի փոքրիկների կողմից և կուղարկվեն առաջնագիծ, իսկ կակաոյի վաճառքից գոյացած հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին, ժամը 13:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակում:
Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին, ժամը 13:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակում: