· Դասական
Եզդի ժողովրդին նվիրված ներկայացում՝ պարի, երաժշտության և գրականության եզակի համադրությամբ
Գրող և կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը, Hallet Eghayan բալետային ընկերությունը և Assonance անսամբլը ներկայացնում են պարի, երաժշտության և գրականության եզակի համադրությամբ ներկայացում: Այն ժամանակակից հայացք է եզդիական մշակույթի և կրոնի վերաբերյալ։
Այս բացառիկ ստեղծագործությունն ընդլայնում է կոմպոզիցիայի և խորեոգրաֆիայի ժանրային սահմանները:
Պարային բեմադրության հեղինակը բալետմայստեր Միշել Ալե Էգայանն է, ներկայացման երաժշտությունը հեղինակել են կոմպոզիտորներ Արամ Հովհաննիսյանը և Միշել Պետրոսյանը, իսկ վերջինիս գրական տեքստերի միջոցով առավել ընդգծվել է երաժշտության և պարի ժամանակակից համադրությամբ ստեղծված այս ներկայացման անուղղակի պոետիկան:
Միջոցառումն իրականացվում է Hallet Eghayan բալետային ընկերության, Assonance անսամբլի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի համագործակցությամբ՝ Ֆրանսիայի և Հայաստանի միջև մշակութային համագործակցության միջազգային ծրագրի շրջանակներում։
Նախագծի աջակիցներ՝ Գրենոբլի և Լիոնի քաղաքապետարանը և կոմունան, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն և ՀԲԸՄ Ֆրանսիա։ Տոմսերը կարող եք ձեռք բերել այստեղ, հեռ․ 098 881717։