· Նորություններ
Անդրանիկ Բերբերյանը ճանաչվել է «Տարվա կոմպոզիտոր» «Խազեր» մրցանակաբաշխության շրջանակում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը պարգևատրվել է «Տարվա կոմպոզիտոր» մրցանակով՝ «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

«Խազեր» մրցանակաբաշխությունն անցկացվեց միջազգային ստանդարտներին համահունչ՝ կարմիր գորգի հանդիսավոր արարողությամբ և մեծ մշակութային շուքով։ Միջոցառման ընթացքում մեկ հարկի տակ համախմբվել էին երաժշտական աշխարհի ճանաչված արտիստներ, կոմպոզիտորներ, պրոդյուսերներ և այլ ոլորտային ներկայացուցիչներ տարբեր ժանրերից։

Մրցանակաբաշխության բացման արարողության երաժշտական մշակումները ևս հեղինակել էր հենց Անդրանիկ Բերբերյանը։ Հնչել են Անդրանիկ Բերբերյանի մշակմամբ «Տեր որ ի մեջ լերինն» (Մեսրոպ Մաշտոց) Սաղմոսերգու երգչախմբի մասնակցությամբ (դիրիժոր՝ Վահե Բեգոյան), Նազանի (Սայաթ - Նովա) ,որը ներկայացրել է դուդուկահար Նորայր Գափոյանը , «Ծիրանի ծառ» (Կոմիտաս), որը կատարել է օպերային երգիչ Լիպարիտ Ավետիսյանը և թավջութակահար Միքայել Նավասարդյանը անցումով դեպի Էքսպրոմպտ (Ալեքսանդր Հարությունյան) ստեղծագործությունները։ Այնուհետև հնչել է թառահար Միքայել Ոսկանյանի կատարմամբ «Շատրվաններ»-ը, հաջորդիվ՝ Գրիգոր Դավթյանի կատարմամբ հայկական հարվածայինների մենակատարումը, իսկ Հող Արթուն խումբը ներկայացրել է «Ապարանջան» ստեղծագործությունը:

Բացման արարողության միջոցառման վերջում երգչախմբի և բոլոր մենակատարների մասնակցությամբ ներկայացվել է նաև հատուկ երեկոյի համար Բերբերյանի կողմից ստեղծված «Խազերգ»՝ մրցանակաբաշխության երաժշտությունը, որը դարձել է մրցանակաբաշխության ամենամյա երաժշտական գլխավոր թեման և ֆանֆարը։
«Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ այս ճանաչմանը։ «Խազեր»-ը կարևոր հարթակ է՝ համախմբելու մեր մշակույթն ու արժևորելու այն մարդկանց, ովքեր ապրում են երաժշտությամբ։ Շնորհակալ եմ կազմակերպիչներին և բոլոր նրանց, ովքեր հավատում են հայկական ստեղծագործական ուժին։ Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում երգչախմբին և մենակատարներին, ովքեր փայլուն կերպով ներկայացրին մեր համագործակցության ընթացքում ստեղծված աշխատանքը»,-նշել է Բերբերյանը: