Ադրբեջանցի երգիչ, սոպրանո Աննա Նետրեբկոյի ամուսին Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է երգել սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ մեկ բեմում՝ Դրեզդենի ամենամյա պարահանդեսի բացման ժամանակ։ Այս կապակցությամբ հայ անվանի սոպրանո Հասմիկ Պապյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում։ «Ու՞ր ենք հասել... Ազգությամբ ադրբեջանցի, կարգավիճակով՝ սոպրանո Աննա Նետրեբկոյի ամուսին, երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային պարահանդեսի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ, պատճառաբանելով վերջինիս հայ լինելը, այսինքն քաղաքական նկատառումներով: Բազմիցս եմ երգել հիշյալ օպերային թատրոնում, չեմ կարողանում մտաբերել նմանատիպ երևույթ: Պատրաստվում եմ բողոքի ձայն բարձրացնել…»,-նշում է երգչուհին։