Անցնել բովանդակությանը

· Դասական

Մոսկվայում նշվել է Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանը

Մոսկվայում նշվել է Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանը
Մոսկվայի Չայկովսկու անվան պետական ​​կոնսերվատորիայի դահլիչում տեղի է ունեցել համերգ՝ նվիրված հայ ականավոր կոմպոզիտորԱռնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին:

Համերգին ելույթ է ունեցել ՌԴ ՊՆ սիմֆոնիկ նվագախումբը (դիրիժոր ՝ Սերգեյ Դուրիգին), մենակատարներ՝ Հայկ Կազազյանը (ջութակ), Նիկիտա Գալակտիոնովը (դաշնամուր), Սվյատոսլավ Տեկուչևը (սաքսոֆոն), Անդրեյ Երշովը (շեփոր): 

Համերգի մեկնարկից առաջ ողջույնի խոսքով հանդես է եկել Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: Իր խոսքում նա, մասնավորապես, նշել է Առնո Արությունովիչի հիշատակը և ստեղծագործական ժառանգությունը պահպանելու կարևորությունը, ինչպես նաև անդրադարձել այս տարի կոմպոզիտորի հոբելյանին նվիրված տարբեր միջոցառումներին: 
Մոսկվայում նշվել է Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանը · Armenian National Music