· Դասական
Շեփորի կանչով
Մոտ ինը ամիս դադարից հետո Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը վերսկսում է իր համերգային ակտիվ գործունեությանը։ Բացի դրանից՝ այն առաջինն է Արցախյան պատերազմից հետո և նվիրված է մեր հերոսներին։ Ծրագրում ընդգրկված են Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը (մենակատար՝ Կիրիլ Սոլդատով) և Արամ Խաչատրյանի Զանգերով սինֆոնիան։ Համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։
«Ինձ համար մեծ պատիվ է Շեփորի կոնցերտը կատարել հեղինակի հայրենիքում։ Այն իմ գործիքի համար գրված ամենահաճախ կատարվող կոնցերտներից մեկն է։ Այն բացառիկ ստեղծագործության է, որը ցույց է տալիս հայ ժողովրդի ողջ հուզական աշխարհը, դաստիարակությունը, միևնույն ժամանակ օգտագործվում է շեփորի տեխնիկական բոլոր հնարավորությունները»,- լրագրողների հետ զրույցում նշեց Կիրիլ Սոլդատովը, հավելելով, որ կփորձի անել հնարավորը, որպեսզի հանդիսատեսին փոխանցի այդ ողջ հուզական աշխարհը՝ հատկապես պատերազմից հետո։ «Երաժշտությունը կյանք է ստեղծում։ Մենք՝ երաժիշտներս մեր միջով ենք անցկացնում ամեն ինչ։ Մեր խնդիրը մարդկանց հույզեր փոխանցելն է, հանգստացնելն է, ոգեշնչելը։ Հարությունյանի գործը շատ հաճախ եմ կատարում արտերկրում, բայց Հայաստանում՝ առաջին անգամ»։
Էդուարդ Թոփչյանն իր հերթին հավելեց, որ համերգաշրջանը կազդարարվի հենց Հարությունյանի շեփորի կանչով, քանի որ այն շատ հանրահայտ է և միյնույն ժամանակ հասկանալի հայ ունկնդրի համար։ Ինչ վերաբերում է Արամ Խաչատրյանի երկրորդ սինֆոնիային, ապա այն նույնպես խորհրդանշական բնույթ ունի։ «Երկրորդ սինֆոնիան պատերազմի ահազանգ է, որտեղ կան բոլոր տագնապները և վերջում կա հաղթանակ։ Այդ սինֆոնիայի չորրորդ մասում ազդարարվող հաղթանակը մի օր վերածնվող Արցախն ու Հայաստանն է լինելու։ Առաջին օրերին շատ դժվար էր նվագելը, բայց պետք է շարունակենք աշխատել, հզորանանք, ունենանք աշխարհի լավագույն գիտնականներին, թատրոն, տտ ոլորտի մասնագետներ և այնպես շենացնենք երկիրը ու ոչ ոք չհամարձակվի հարվածել մեզ։ Հայ զինվորն անհավանական բաներ արեց, բայց ամեն ինչ պետք չէ դնել բանակի վրա»։ Թոփչյանի խոսքով՝ այս բոլոր արհավիրքներից հետո ոչ ոք ոչինչ չէր ուզում անել, բայց հասկացան, որ այդպես շարունակելով առաջ չեն գա, մանավանդ, որ նվագախմբից չորսը կամավորության սկզբունքով մեկնել էին ռազմաճակատ։
Ֆիլհարմոնիկի առաջիկա համերգները կանցկացվեն հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ, զբաղեցվելու է յուրաքանչյուր երրորդ աթոռը։
ՀԱՖՆ վերջին համերգը տեղի է ունեցել մարտի 13-ին։ Համավարակի պայմաններում նվագախմբի երաժիշտները փոքր կազմերով ակտիվորեն հանդես են եկել առցանց և հեռուստատեսային տարբեր նախագծերում և պետական միջոցառումներում։
Լուսանկարը՝ Մարիա Վարդանյանի/ՀԱՖՆ