Անցնել բովանդակությանը

· Դասական

«Վիքիմեդիա Հայաստան»-ի և Խաչատրյանի տուն-թանգարանի նոր նախագիծը

«Վիքիմեդիա Հայաստան»-ի և Խաչատրյանի տուն-թանգարանի նոր նախագիծը
Հունիսի 21-ից Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը Հայերեն Վիքիպեդիայում և քույր նախագծերում սկսում են բովանդակության ստեղծման և բարելավման նախագիծ` նվիրված Արամ Խաչատրյանին, կոմպոզիտորի տուն-թանգարանին, ցուցանմուշներին, ստեղծագործություններին և այն ամենին, ինչ կապված է մեծ կոմպոզիտորի անվան հետ։

Համագործակցությունը երկարաժամկետ է և նպատակ ունի լրացնել Արամ Խաչատրյանին վերաբերող բացը հայերեն վիքինախագծերում, ավելացնել որակյալ, մասնագիտական բովանդակությունը և հետագայում այդ ամենը թարգմանել այլ լեզուներով Վիքիպեդիաներում, հայտնում է «Վիքիմեդիա Հայաստան»-ը։