Անցնել բովանդակությանը

· Դասական

Հայտնի է Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի հաղթողի անունը

Հայտնի է Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի հաղթողի անունը
Երևանում ավարտվել է Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթը, հայտնի են հաղթողների անունները։ Առաջին մրցանակը ժյուրիի որոշմամբ շնորհվել է Հայաստանը ներկայացնող դաշնակահար Արինա Անտոնոսյանին, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Երկրորդ մրցանակի է արժանացել ճապոնացի դաշնակահար Յուտո Կիգուջին։ Երրորդ մրցանակը շնորհվել է Անդրեյ Կուրբետին (Հայաստան)։ Առաջին մրցանակակիրն արժանացել է դրամական պարգևի՝ 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով, վերջինս նաև հնարավորություն է ստանում համերգով հանդես գալու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ 2024-2025 համերգաշրջանի ընթացքում։

Երկրորդ տեղը զբաղեցրած երաժիշտն արժանացել է 5 000 ԱՄՆ դոլարին և երրորդ մրցանակակիրը՝ 3 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով պարգևի։

Մրցույթի շրջանակում շնորհվել են նաև հատուկ մրցանակներ՝ Յոհան Սեբաստիան Բախի «Պրելյուդ և ֆուգայի» լավագույն մեկնաբանության համար, Ֆրեդերիկ Շոպենի էտյուդի լավագույն մեկնաբանության համար, Արամ Խաչատրյանի Պոեմի լավագույն մեկնաբանության համար և այլն։ Շնորհվել է նաև «Հանդիսատեսի համակրանք» հատուկ մրցանակը, որին արժանացել է Լիդա Պատուրյանը. նա մեկ համերգ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ 2024-2025 թթ. համերգաշրջանի ընթացքում։
Հայտնի է Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի հաղթողի անունը · Armenian National Music