Լույս են տեսել Ա․ Խաչատրյանի հայտնի ստեղծագործություների փոխադրումները դաշնամուրի համար - Armenian National Music (anmmedia.am)
Լույս են տեսել Ա․ Խաչատրյանի հայտնի ստեղծագործություների փոխադրումները դաշնամուրի համար

Հրապարակվել է՝ Դկտ 21 2020, 22:03

Հեղինակ՝ ANM Media
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը 2 նոր հրատարակություններ է լույս ընծայել։ Առաջինը Արամ Խաչատրյանի՝ «Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից» (դաշնամուրի համար) նոտաների գիրքն է (Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 2020), որում ընդգրկված են «Վալս», «Մազուրկա», «Ռոմանս», «Գալոպ» ստեղծագործությունների փոխադրումները:

Հրատարակությունը նվիրված է Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար Արամ Խաչատրյանի երաժշտության ստեղծման 80-ամյակին: Կազմող`  Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի, պրոֆեսոր Արմինե Գրիգորյան:

Երկրորդ գրքում ընդգրկված են Արամ Խաչատրյանի «Գայանե» և «Սպարտակ» բալետներից հատվածներ (մշակումները երկու դաշնամուրի համար) ժողովածուն:

Մշակումները՝ հայտնի երաժիշտ, խաչատրյանագետ, Լատվիայի վաստակավոր արտիստ, հասարակական գործիչ, արվեստագիտության դոկտոր Րաֆֆի Խարաջանյանի, կազմող` Արմինե Գրիգորյան: Նոտագրքում ներկայացված է նաև Րաֆֆի Խարաջանյանի՝ Արամ Խաչատրյանի մասին գրած եռալեզու էսսեն, որում անդրադարձ է կատարվել կոմպոզիտորի ստեղծագործությունների յուրահատկություններին և ներկայացվող մշակումների կատարողական առանձնահատկություններին: