«Ձեր կադենցիան ես իմից լավն եմ համարում». Արամ Խաչատրյանի նամակը Դավիդ Օյստրախին - Armenian National Music (anmmedia.am)
«Ձեր կադենցիան ես իմից լավն եմ համարում». Արամ Խաչատրյանի նամակը Դավիդ Օյստրախին

Հրապարակվել է՝ Մյս 09 2020, 15:04

Հեղինակ՝ ANM Media
Արամ Խաչատրյանի նամակը ջութակահար Դավիդ Օյստրախին:

«Թանկագին Դոդիկ,

Տես, թե ինչպես է լինում կյանքում. մարդիկ ապրում են կողք կողքի, միևնույն քաղաքում, հաճախ նույնիսկ նույն տանը, բայց իրար հետ չեն տեսնվում կամ չեն հասցնում ասել միմյանց ինչ որ մտածում են։ Ձեր երկտողը Ձեր համեստության վկայությունն է։ Կարծում եմ, որ եթե Կոնցերտս չհավանեիք, ապա նման հրաշալի կադենցիա չէիք գրի նրա համար։ Ձեր կադենցիան ես իմից լավն են համարում։ Ձեր կադենցիան ֆանտազիա է իմ թեմաներով և համոզիչ է ձևի առումով։ Տալով առաջին թեմայի տարրերն ու ռիթմը՝ Դուք ունկնդրին հրաշալիորեն նախապատրաստում եք ռեպրիզայի ընկալմանը։ Ես Ձեզ համարում եմ դարակազմիկ ջութակահար և արտիստ, այսինքն՝ Դուք Ձեր հսկա ստեղծագործական անձնավորությամբ արտացոլում եք մեր խորհրդային դարաշրջանը և գլխավորում եք մեր ջութակի կատարողական դպրոցը, այդ պատճառով ինձ համար ոչ միայն հաճելի է, այլև ինքնասիրությունս շոյող, որ իմ Կոնցերտը գրգռեց Ձեր ստեղծագործական երևակայությունը, և Դուք ցանկացաք ստեղծագործել իմ թեմաներով:

Ձեզ հետ շփվելուց մեծագույն հաճույք ստացող,
Ձեր՝ Արամ Խաչատրյան»

Աղբյուրը՝ 
khachaturian.am