Անցնել բովանդակությանը

· Արցախյան պատերազմ

Եթե առաջիկա օրերին Ադրբեջանը չգնա խաղաղ ճանապարհով հարցի լուծման, կդիմեմ ՀՀ-ին և մյուս երկրներին ճանաչելու Արցախի անկախությունը

Եթե առաջիկա օրերին Ադրբեջանը չգնա խաղաղ ճանապարհով հարցի լուծման, կդիմեմ ՀՀ-ին և մյուս երկրներին ճանաչելու Արցախի անկախությունը
«Եթե առաջիկա օրերին Ադրբեջանը չգնա խաղաղ ճանապարհով հարցի լուծման, կդիմեմ ՀՀ-ին և մյուս երկրներին ճանաչելու Արցախի անկախությունը»,-այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ 

Նրա խոսքով՝ աշխարհում խաղաղություն ամենաշատը ուզում են արցախցիները, բայց մենք նաեւ չենք կարող պարտադիր պայման ընդունել մի երկրից, որի նպատակն է բնաջնջել Արցախի պատմությունը, ժողովրդին։ «Հայտարարելու եմ հայրենական պատերազմ, եւ կոչ եմ անելու բոլոր հայերին՝ նյութական ու ցանկության դեպքում ֆիզիկական մասնակություն ունենալ։ Եթե երկարատև պատերազմ են ուզելու, մենք չենք հրաժարվելու»։