· Ժողովրդական
«Ակունք»-ը կներկայացնի Արևմտյան Հայաստանի երաժշտությունը
«Ակունք» ազգագրական համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Շահնազարյան) «Հայացք» խորագրով համերգով ելույթ կունենա Առնո Բաբաջանյան համերգասրահում ապրիլի 25-ին, ժամը 19:00-ին:
Համերգային ծրագրում Արևմտյան Հայաստանի նահանգների հայկական երաժշտությունն է, երգն ու պարը։ Համերգից առաջ՝ ժամը 18:00-ին, դահլիճի վերաբացված ճեմասրահում ցուցահանդեսի միջոցով կներկայացվեն Արևմտյան Հայաստանի տարբեր նահանգների գորգերը, կենցաղային իրերն ու զարդերը։ Հավաքածուն տրամադրել է Էջմիածնի պատմաազգագրական թանգարանը:
Համերգի և ցուցահանդեսի մուտքն ազատ է:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Ակունք» ազգագրական համույթը մի քանի տասնյակ տարի հավուր պատշաճի Հայաստանում և աշխարհի տարբեր բեմահարթակներում ներկայացնում է հայ ազգային արվեստը: Համույթը որպես սկզբունք դավանում է հայ ազգային երաժշտական ու ծիսական, մշակութային արժեքավոր սովորույթների ու ավանդույթների պահպանումը և փոխանցումը սերնդեսերունդ։ Այսօր էլ համույթը ակտիվ գործունեություն է ծավալում և հավատարիմ է իր առաքելությանը։