Անցնել բովանդակությանը

· Դասական

Սինջարի հրեշտակները․ բալետի պրեմիերա Մոնտե Կառլոյի փառատոնում

Սինջարի հրեշտակները․ բալետի պրեմիերա Մոնտե Կառլոյի փառատոնում
Մարտի 25- 27-ը Մոնտե Կառլոյի արվեստի միջազգային փառատոնի շրջանակում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր, որի շրջանակներում կկայանա Արամ Հովհաննիսյանի ու Միշել Պետրոսյանի «Sept, les anges de Sinjar» («Յոթ, Սինջարի հրեշտակները») կամերային բալետի համաշխարհային պրեմիերան։ 

Կոմպոզիտորներ Արամ Հովհաննիսյանի և Միշել Պետրոսյանի ստեղծագործութունը գրվել է հատուկ Printemps des Arts de Monte-Carlo-ի պատվերով և պարուսույց Միշել Հալե Եղայանի հետ համագործակցությամբ։ «Sept, les anges de Sinjar» բալետը ոգեշնչված է եզդիական լեգենդներից և առասպելներից։ Ստեղծագործության առանցքը շաբաթվա օրերն են, որոնց ընթացքում Աստված ստեղծել է հրեշտակներին, և գագաթնակետը սիրամարգն է և իր երկու հակադիր կողմերը՝ լույսն ու մութը։ Ստեղծագործությունը կատարելու է  Orchestral Contemporain-ը՝ Բրունո Մանտովանիի ղեկավարությամբ։