Անցնել բովանդակությանը

· Դասական

Բարիտոն Ակսել Դավեյանը՝ վրացական Opera Crown մրցույթի դափնեկիր

Բարիտոն Ակսել Դավեյանը՝ վրացական Opera Crown մրցույթի դափնեկիր
Օպերային երգիչ, երիտասարդ բարիտոն Ակսել Դավեյանը Թբիլիսիում անցկացվող Opera Crown միջազգային մրցույթում արժանացել է երրորդ մրցանակի։ Ընդհանուր առմամբ՝ ստուգատեսին մասնակցել է 44 մասնակից աշխարհի տարբեր երկրներից։

Բացի Ա․ Դավեյանից, մրցույթին Հայաստանից մասնակցել են տենորներ Տիգրան Մելքոնյանն ու Արամո Մամիկոնյանը, ինչպես նաև Վրաստանը ներկայացնող սոպրանո Աննա Կնյազյանը։ 

Առաջին մրցանակը շնորհվել է բաս Ալեքսեյ Կուլագինին Ռուսաստանից, երկրորդ մրցանակը՝ վրացի տենոր Կոնստանտին Կիպիանիին։