Անցնել բովանդակությանը

· Դասական

Թագուհի Սոնյայի անվան մրցույթի երկրորդ մրցանակակիր է ճանաչվել Ակսել Դավեյանը

Թագուհի Սոնյայի անվան մրցույթի երկրորդ մրցանակակիր է ճանաչվել Ակսել Դավեյանը

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ավարտվեց Թագուհի Սոնյայի անվան միջազգային մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնող բարիտոն Ակսել Դավեյանը արժանացել է երկրորդ մրցանակի։ Նրա հետ եզրափակիչ փուլում հաղթողի տիտղոսի համար պայքարում էր նաև Հայաստանը ներկայացնող մեկ այլ բարիտոն՝ Նավասարդ Հակոբյանը։ Մրցույթի այս տարվա հաղթողի տիտղոսին է արժանացել ԱՄՆ ներկայացուցիչ, կոնտրալտո Ժասմին Ուայթը։ Երրորդ հորիզոնականում գերմանացի կոնտրտենոր Նիլս Վանդերերն է։ 

Մրցույթն այս տարի անցկացվում էր օգոստոսի 15-26-ը։ Հաղթողի տիտղոսի համար պայքարում էր 40 երգիչ, որոնցից ընդամենը 6-ն էր հասել եզրափակիչ փուլ։