Անցնել բովանդակությանը

· Դասական

Գևորգ Հակոբյանի դեբյուտը Վիեննայի օպերայում

Գևորգ Հակոբյանի դեբյուտը Վիեննայի օպերայում
Բարիտոն, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանն առաջին անգամ ելույթ կունենա Վիեննայի օպերայում։ Ինչպես նշված է օպերային թատրոնի կայքում, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչը կկատարի Սկապիայի դերերգը Ջ․ Պուչինիի «Տոսկա» օպերայում։ Գ․ Հակոբյանի ելույթները տեղի կունենան դեկտեմբերի 27-ին և 30-ին։   

Գևորգ Հակոբյանի կատարումները կարող եք լսել
Armenian National Music-ի Youtube-յան ալիքում՝ https://bit.ly/3G9o3Fb հղումով։
Գևորգ Հակոբյանի դեբյուտը Վիեննայի օպերայում · Armenian National Music