Անցնել բովանդակությանը

· Դասական

15-ամյա Լյանա Ուլիխանյանն արժանացել է Kronberg Academy-ի հեղինակավոր մրցանակին

15-ամյա Լյանա Ուլիխանյանն արժանացել է Kronberg Academy-ի հեղինակավոր մրցանակին

15-ամյա հայ թավջութակահարուհի Լյանա Ուլիխանյանն արժանացել է Landgraf von Hessen 2026 հեղինակավոր մրցանակին, որը շնորհվում է Գերմանիայի Kronberg Academy-ի կողմից։

2026 թվականի մրցանակը Լյանա Ուլիխանյանը կիսել է ամերիկացի թավջութակահար Մայլզ Լևինի հետ։

Landgraf von Hessen մրցանակը հիմնադրվել է 1994 թվականին և նախատեսված է երիտասարդ թավջութակահարների մասնագիտական զարգացմանն աջակցելու համար։ 2026 թվականի մրցանակակիրները հայտարարվել են Kronberg Academy-ի Cello Masterclasses-ի շրջանակում։