· Դասական
Նարեկ Հախնազարյանը ելույթ կունենա Կամերային նվագախմբի հետ
Թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանն ապրիլի 30-ին, ժամը 19։00-ին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Համերգը, որը ղեկավարելու է Իսպանիայից ժամանած դիրիժոր Խուան Անտոնիո Ռամիրեսը, տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Համերգին հնչելու են Պ. Ի. Չայկովսկու, Է. Վիլա Լոբոսի, Խ. Տուրինայի, Դ. Պոպերի ստեղծագործությունները:
Համերգին հնչելու են Պ. Ի. Չայկովսկու, Է. Վիլա Լոբոսի, Խ. Տուրինայի, Դ. Պոպերի ստեղծագործությունները: