Անցնել բովանդակությանը

· Դասական

Սուրեն Բագրատունին ելույթ կունենա «Վառնայի ամառ» միջազգային փառատոնի բացմանը

Սուրեն Բագրատունին ելույթ կունենա «Վառնայի ամառ» միջազգային փառատոնի բացմանը
Անվանի թավջութակահար Սուրեն Բագրատունու կատարումով կբացվի «Վառնայի ամառ» միջազգային երաժշտական փառատոնը։ Ինչպես նշված է փառատոնի կայքում՝ այն հանդիսավոր կերպով կբացվի Վառնայի բացոթյա համերգասրահներից մեկում։ Բացման հանդիսավոր երեկոյին ելույթ են ունենալու Վառնայի պետական օպերայի և Սլովենիայի RTV-ի սիմֆոնիկ նվագախմբերը՝ դիրիժոր Ռոսեն Միլանովի ղեկավարությամբ։ 

Սուրեն Բագրատունին ջութակահար Տոմո Կելերի հետ կներկայացնեն Յ․ Բրամսի ջութակի և թավջութակի կոնցերտը։ Համերգին կհնչի նաև Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» սիմֆոնիկ սյուիտը և Պ․ Վլադիգերովի Vardar Rhapsody-ն։

Փառատոնը կտևի մի քանի ամիս և իր շուրջը կհամախմբի միջազգային և տեղացի արտիստներին և երաժշտական կոլեկտիվներին։