· Դասական
Միքայել Կարախանյանը դարձել է Շվեյցարիայում կայացած մրցույթի հաղթող
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի ևս մեկ ներկայացուցիչ իր հաղթանակն է արձանագրել միջազգային ասպարեզում:
Այս անգամ հաղթող է ճանաչվել պատանի թավջութակահար Միքայել Կարախանյանը: Նա հունիսի 18-ին մասնակցել է Շվեյցարիայի "Lares Vollversammlung Stiftung" հիմնադրամի առցանց մրցույթին և ճանաչվել հաղթող:
Հիշեցնենք, որ «Մեկնարկ» ծրագրում (գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Բաբախանյան)ներգրավված պատանի երաժիշտները վերջին ամիսներին Հայաստան են բերել բազմաթիվ մրցանակներ, մասնավորապես՝ Խաչիկ Անդրեասյանը և Արթուր Գրիգորյանը հաղթել են Պադերևսկու անվան դաշնակահարների 5-րդ միջազգայինմրցույթում: Վերջինս Հարավային Կորեայում կայացած Սվյատոսլավ Ռիխտերի անվան միջազգային առաջին մրցույթում արժանացել է նաև առաջին մրցանակի, իսկ Արմեն Պուչինյանի հետ դուետով՝ Ֆինլանդիայում կայացած 2-րդ WPTA դաշնակահարների միջազգային մրցույթին արժանացել են Գրան պրիի:
Լուսանկարը՝ Դավիթ Ջոթյանի / ANM Media