· Դասական
Երևանի պետական կամերային երգչախումբը 30 տարեկան է. մեկնարկում է հոբելյանական համերգաշարը
Հայկական խմբերգային արվեստի կարևորագույն երաժշտախմբերից մեկը՝ Երևանի պետական կամերային Երգչախումբն, այս տարի տոնում է հիմնադրման 30-ամյակը։ Մայիսի 16-ին «Անուշ անուրջով» խորագրով համերգով կմեկնարկի երգչախմբի ստեղծման 30-ամյակին նվիրված հոբելյանական համերգաշարը։
Երեկոյի ընթացքում կհնչեն Կոմիտասի հոգևոր և աշխարհիկ խմբերգերը, հայ գեղջուկ երգերի ու պարերգերի շարքերը, շարականներից հատվածներ, ինչպես նաև Էդգար Հովհաննիսյանի խմբերգերն ու հայկական ժողովրդական երգերի մշակումներ՝ ներկայացնելով հայկական ազգային երաժշտության հարուստ և բազմերանգ աշխարհը։
1996 թվականին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը հիմնել է Երևանի կամերային երգչախումբը, իսկ արդեն 2009թ. Երգչախումբը ստացել է պետական կարգավիճակ՝ վերանվանվելով Երևանի պետական կամերային երգչախումբ։ Երեք տասնամյակ Երգչախումբն առանձնահատուկ դերակատարություն է ունեցել հայկական խմբերգային մշակույթի պահպանման, զարգացման և միջազգային ճանաչման գործում։
Տարիների ընթացքում երգչախումբը ձևավորել է ինքնատիպ գեղարվեստական դիմագիծ՝ ներկայանալով հեղինակավոր միջազգային բեմերում, համագործակցելով աշխարհահռչակ երաժիշտների, դիրիժորների և առաջատար նվագախմբերի հետ։ Երգացանկը ներառում է համաշխարհային, ինչպես նաև հայկական հոգևոր, ժողովրդական, դասական և ժամանակակից խմբերգային ստեղծագործություններ, որոնք մշտապես արժանացել են մասնագիտական բարձր գնահատանքի։
Կոլեկտիվի ստեղծագործական գործունեության առանցքում մշտապես եղել է Կոմիտասյան խմբերգային ժառանգության ամբողջական ներկայացումն ու հանրահռչակումը՝ հայկական երաժշտարվեստի լավագույն ավանդույթների պահպանմամբ և ժամանակակից մեկնաբանությամբ։
Հոբելյանական համերգաշարի շրջանակում հանդիսատեսին կներկայացվեն Կոմիտասի, հայ և համաշխարհային դասական հեղինակների ստեղծագործություններ, ինչպես նաև հատուկ նախագծեր, նոր կատարումներ և հոբելյանին նվիրված երաժշտական նախաձեռնություններ։
2021 թվականից երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր խմբավարն է Քրիստինա Ոսկանյանը, որի ղեկավարությամբ կոլեկտիվը շարունակում է ընդլայնել իր ստեղծագործական գործունեության շրջանակներն ու պահպանել բարձրարվեստ կատարողական ավանդույթները։