· Դասական
Պետական կամերային երգչախումբը ելույթ է ունեցել Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ
Հայաստանի պետական կամերային երգչախումբը վերածննդի իտալացի մեծ բանաստեղծ և մտածող Ալիգիերի Դանթեի մահվան 700-ամյակի կապակցությամբ մասնակցեց Ռավեննայի փառատոնին՝ Քերուբինիի նվագախմբի հետ։
Երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան) Ռավեննայում կայացած համերգի ընթացքում ղեկավարեց աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտիին: Հնչեցին Հայդնի, Մոցարտի, Շուբերտի ստեղծագործությունները։
Ինչպես հայտնում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնից, եվրոպական լավագույն փառատոնների շարքին դասվող Ռավեննայի փառատոնի հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց հայկական երգչախմբին: Ռավեննայի փառատոնի կազմակերպիչները շատ տպավորված և հիացած էին երգչախմբով և համերգի մակարդակով, իսկ մաեստրո Ռիկարդո Մուտին շատ տպավորված էր Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ աշխատանքից և հատուկ շնորհակալություն է հայտնել մաեստրո Ռոբերտ Մլքեյանին: Մուտին նաև առաջիկա համագործակցությունների ակնկալիք ունի երգչախմբի հետ: Աշխարհահռչակ դիրիժորը երգչախմբի հետ զրույցներում առանձնահատուկ ընդգծեց հայերի և իտալացիների նմանությունները: