· Նորություններ
Անդրանիկ Բերբերյանն Ամերիկյան կինոաշխարհում (Լուսանկարներ)
Հայ կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Անդրանիկ Բերբերյանը վերջերս վերադարձել է Միացյալ Նահանգներից՝ լի անմոռանալի տպավորություններով, կարևոր մասնագիտական հանդիպումներով և պատմական նշանակություն ունեցող իրադարձություններով։ Նրա այցը Լոս Անջելես և Կալիֆորնիա կապված էր մի շարք մշակութային նախաձեռնությունների հետ, որոնցից յուրաքանչյուրը նոր էջ է բացում հայկական արվեստի միջազգային ներկայության պատմության մեջ։
«Echoes of Our Ancestors» ներկայացումից հետո
Բերբերյանը ԱՄՆ-ում հանդես եկավ որպես «Echoes of Our Ancestors » նախագծի երաժշտական պրոդյուսեր։ Ներկայացումը, որը կյանքի է կոչվել ռեժիսոր Արման Նշանյանի և պրոդյուսեր Ասքո Հակոբյանի կողմից, հանդիսանում է հայկական ժառանգության երաժշտա-թատերական ներկայացման յուրօրինակ համերգ,լոս Անջելեսի լեգենդար Greek Theater -ում։ Նախագիծը հանդիսատեսի կողմից արժանացավ ջերմ ընդունելության՝ իր բովանդակության և երաժշտական ձևավորման շնորհիվ։

Սերժ Թանկյանի և Սերգեյ Սմբատյանի հետ
Սեպտեմբերի 18-ին Անդրանիկ Բերբերյանը հրավիրվել էր նաև Լոս Անջելեսում տեղի ունեցած Ամերիկայի Կինեմատոգրաֆիայի Արվեստների և Գիտությունների Ակադեմիայի (The Academy) հատուկ միջոցառմանը՝ նվիրված 2025 թվականի նոր անդամների ընդունելությանը։ Միջոցառումը կայացավ հանրահայտ Academy Museum-ում՝ համախմբելով աշխարհի կինոարտադրության առաջատար ռեժիսորներին, կոմպոզիտորներին և պրոդյուսերներին։

Ռեժիսոր, դերասան Արման Նշանյանի հետ
Անդրանիկ Բերբերյանը հրավերն ստացել էր դեռևս օգոստոսին, իսկ նրա ներկայանալը՝ որպես Հայաստանից առաջին հայ կոմպոզիտոր Ակադեմիայի կազմում, մեծ նշանակություն ունի ոչ միայն նրա անձնական մասնագիտական ուղու, այլև հայկական երաժշտական մշակույթի զարգացման համար։

«Այդ երեկոյին ներկա եղանք Արման Նշանյանի հետ միասին և այն իսկապես շատ յուրահատուկ էր։ Այն անցավ անկեղծ, ջերմ միջավայրում, որտեղ զգացվում էր համաշխարհային կինոարվեստի ուժն ու բազմազանությունը։ Հանդիպեցի հրաշալի մարդկանց։ Մասնավորապես՝ ամիսներ շարունակ կապի մեջ եմ եղել հրաշալի Լիզբեթ Սքոթի հետ, և հենց այդ երեկոյի ընթացքում իմացա, որ նա նույնպես ունի հայկական արմատներ։ Այդ բացահայտումն իսկապես հուզիչ էր», — նշեց Բերբերյանը։

Երգչուհի, երգահան Լիզաբեթ Սքոթի հետ
Երեկոյի ընթացքում Անդրանիկ Բերբերյանը և ռեժիսոր Արման Նշանյանը հանդիպեցին բազմաթիվ ճանաչված կոմպոզիտորների, պրոդյուսերների և ռեժիսորների հետ՝ քննարկելով ապագա համագործակցությունների և նոր ստեղծագործական գաղափարների հնարավորությունները։

Կոմպոզիտորներ Քրիս Բեյքոնի և Կարլոս Ռաֆայել Ռիվերայի հետ
Այս այցի ամենակարևոր հանգրվաններից մեկն այն է, որ Անդրանիկ Բերբերյանը ներկայումս, որպես Ամերիկայի Կինեմատոգրաֆիայի Արվեստների և Գիտությունների Ակադեմիայի (The Academy) անդամ ներգրավված է 2026 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության քվեարկության գործընթացում։ 98-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը կկայանա մարտի 15-ին Լոս Անջելեսում։ Սա կարևոր քայլ է ոչ միայն նրա մասնագիտական ուղու, այլև հայկական երաժշտության և կինոարվեստի համար՝ առաջին անգամ ապահովելով հայ կոմպոզիտորի ակտիվ մասնակցություն համաշխարհային ամենահեղինակավոր կինոմրցանակի որոշման գործընթացին։

Ամերիկյան կինոակադեմիայի նախագահ Լինեթ Հաուել Թեյլորի հետ
Այցի շրջանակում տեղի ունեցավ նաև նոր կինեմատոգրաֆիկ ստեղծագործության համաշխարհային պրեմիերան՝ նվիրված Հայաստանի ամենահզոր և ազդեցիկ պատմական կերպարներից մեկին։ 2025 թվականի հոկտեմբերի 18-ին Կալիֆորնիայում կայացավ «Տիգրան Մեծ» վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Ֆիլմը, որի երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանն է, համադրում է վավերագրական և գեղարվեստական կինոյի տարրերը՝ արժևորելով արքա Տիգրան Բ Մեծի պատմական ժառանգությունը։ Հատուկ միջոցառումը կայացավ AGBU Pasadena Performing Arts Center-ում:

Կալիֆորնիայում անցկացրած ստեղծագործական շրջափուլը շարունակվեց ևս մեկ նշանակալի մշակութային իրադարձությամբ։ Նոյեմբերի 9-ին Լոս Անջելեսի պատմական The Orpheum Theatre-ում կայացավ Հայկական ազգային պարային համույթի՝ «Բերդ» (Armenian National Dance Ensemble BERD) մեծածավալ կենդանի համերգը։
Համերգի բացման համար Անդրանիկ Բերբերյանը ստեղծել էր էպիկական ժանրի հայկական ֆոլկլորային սյուիտ, որը միավորում էր ազգային մեղեդային մտածողությունն ու պատմական ակունքները։ Բացման երաժշտական հատվածը հանդիսատեսի կողմից ընդունվեց մեծ հուզմունքով՝ դառնալով ամբողջ երեկոյի հուզական առանցքներից մեկը։
Այս ամենը ևս մեկ անգամ ընդգծում է, որ հայկական արվեստն ունի հզոր ներուժ՝ ներկայանալու միջազգային բարձր հարթակներում՝ արժանապատվորեն ներկայացնելով մեր մշակութային ինքնությունը։ Անդրանիկ Բերբերյանի խոսքերով՝ իր նպատակն է շարունակել ստեղծել այնպիսի նախագծեր, որոնք կամուրջ են հանդիսանում Հայաստանի և համաշխարհային կինոարտադրության միջև, որտեղ հայկական երաժշտության հնչյունը միավորում է մշակույթներ։