Անցնել բովանդակությանը

· Դասական

Կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանն արժանացել է ամենահեղինակավոր միջազգային պարգևներից մեկին

Կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանն արժանացել է ամենահեղինակավոր միջազգային պարգևներից մեկին
Կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանն արժանացել է դասական երաժշտության ոլորտում ամենահեղինակավոր միջազգային պարգևներից մեկին՝ Էրնստ ֆոն Սիմենսի կոմպոզիտորական մրցանակին։ 

Այն հիմնադրվել է 1972 թ. Ernst von Siemens երաժշտական հիմնադրամի կողմից և տրվում է աշխարհահռչակ կոմպոզիտորների, դիրիժորների, կատարողների կամ երաժշտական գործիչների՝ ոլորտում ունեցած բացառիկ ներդրման համար։ Բացի գլխավոր մրցանակից, հիմնադրամը տրամադրում է նաև աջակցություն երիտասարդ կոմպոզիտորներին և ժամանակակից երաժշտական նախագծերին։

Էրնստ ֆոն Սիմենսի հիմնադրամի մրցանակակիրների շարքում են կոմպոզիտորներ Բենջամին Բրիթենը, Օլիվիե Մեսիանը, Լեոնարդ Բերնսթայնը, Դյորդ Լիգետին։