· Դասական
«Լուսանում է ամեն խավար…». Հոբելյանական համերգ՝ նվիրված Խաչատուր Ավետիսյանի 95-ամյակին
Կոմպոզիտոր, քանոնահար Խաչատուր Ավետիսյանի 95-ամյակի առթիվ մայիսի 23-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Լուսանում է ամեն խավար…» խորագրով հոբելյանական երեկոն: Նախագծի գեղարվեստական ղեկավարը Միքայել Ավետիսյանն էր, միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիան:
Երեկոյին ելույթ ունեցան Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ պրոֆեսոր Նորայր Դավթյան), «Նարեկացի» նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուր), ԵՊԿ օպերային ստուդիայի երգչախումբը (խմբավար՝ Գայանե Սահակյան), Հայաստանի պարի պետական անսամբլը (գլխավոր բալետմայստեր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյան), Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան):
Համերգի ամբողջ ընթացքում հնչեցին Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունները: Երեկոն յուրատեսակ հարգանքի տուրք էր մեծանուն կոմպոզիտորի հիշատակին:
Կոմպոզիտորի որդին՝ դիրիժոր Միքայել Ավետիսյանն առանձնահատուկ ընդգծում է՝ Խաչատուր Ավետիսյանը հսկայական ժառանգություն է թողել, նրա գործերը մինչ այժմ կատարվում են և ժողովուրդը սիրում է դրանք: