Անցնել բովանդակությանը

· Դասական

Մարի Կույումջյանի օպերան առաջադրվել է GRAMMY մրցանակի

Մարի Կույումջյանի օպերան առաջադրվել է GRAMMY մրցանակի
Կոմպոզիտոր Մարի Կույումջյանի «Երկրպագություն» (Adoration) օպերան առաջադրվել է 2026 թ․ GRAMMY մրցանակի՝ «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում։

«Երկրպագությունը» կոմպոզիտոր Մարի Կույումջյանի և լիբրետիստ Ռոյս Վավրեկի գրած էլեկտրոակուստիկ կամերային օպերա է, որը ստեղծվել է Beth Morrison Projects-ի հետ համագործակցությամբ: Կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի համանուն ֆիլմի հիման վրա ստեղծված «Երկրպագությունը» պատմում է ավագ դպրոցի աշակերտի մասին, որի հորինած պատմությունը ահաբեկչական դավադրության մասին ստանում է լայն տարածում՝ բացահայտելով, թե ինչպես են վիշտը, ռասիզմը և լրատվամիջոցների աղավաղումները իրար բախվում՝ թաքցնելով ճշմարտությունը:

Ձայնագրությանը մասնակցել են երգիչներ Միրիամ Խալիլը, Օմար Նաջմին, Դեյվիդ Ադամ Մուրը, Նաոմի Լուիզա Օ'Քոնելը, Քարիմ Սուլեյմանը, Մարկ Կուդիշը, Սեմի Իվանին, ինչպես նաև Սիլվանա քառյակը և Թրինիթի Ուոլ Սթրիթի երգչախումբը։ Դիրիժոր՝ Ալան Փիրսոն։

GRAMMY մրցանակաբաշխությունը կայանալու է 2026 թ․ փետրվարի 1-ին՝ Լոս Անջելեսում։
Մարի Կույումջյանի օպերան առաջադրվել է GRAMMY մրցանակի · Armenian National Music