Անցնել բովանդակությանը

· Նորություններ

Վլադիլեն Բալյանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Վլադիլեն Բալյանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում
ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: Ինչպես նշված է Երևանի քաղաքապետարանի կայքում, որոշումը կայացվել է Երևանի ավագանու հերթական նիստում: 

Պարգևը շնորհվել է կոմպոզիտորի 96-րդ տարեդարձի առթիվ, երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի, Երևանի մշակութային կյանքի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և հայկական մշակույթի զարգացմանն ուղղված բեղմնավոր գործունեության համար:                   

«Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը շնորհվում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների քաղաքացիներին քաղաքի զարգացման գործում նշանակալի ավանդ ունենալու համար՝ քաղաքի բարօրությանը, բարգավաճմանը միտված անձնական գործունեությունը խրախուսելու նպատակով։

Վլադիլեն Բալյանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում · Armenian National Music