Անցնել բովանդակությանը

· Դասական

Հայազգի երաժիշտների հաջողությունները՝ Ռախմանինովի անվան մրցույթում

Հայազգի երաժիշտների հաջողությունները՝ Ռախմանինովի անվան մրցույթում
Մոսկվայում ավարտվել է Ս․ Ռախմանինովի անվան միջագային մրցույթը, որը նվիրված էր մեծանուն կոմպոզիտորի 150-ամյակին։ Հեղինակավոր ժյուրիի կազմում էին անվանի կոմպոզիտորներ, դիրիժորներ և դաշնակահարներ, որոնց թվում էին Դենիս Մացուևը, Վալերի Գերգիևը, Յուրի Բաշմետը, Ֆրեդի Քեմփֆը, ինչպես նաև հայ կոմպոզիտոր Միխայիլ Կոկժաևը։  

«Դիրիժորություն» անվանակարգում լավագույնն են ճանաչվել Գուրգեն Պետրոսյանը և Ֆիլիպ Սելիվանովը Ռուսաստանից։ Բացի դրանից՝ մեր հայրենակիցները աչքի են ընկել նաև «Դաշնամուր» անվանակարգում։ Ռուսաստանը ներկայացնող հայազգի երեք երաժիշտներ կիսել են երրորդ մրցանակը։ Նրանք են Իլյա Պապոյանը, Կոնստանտին Խաչիկյանը և Եվա Գևորգյանը։ Դաշնակահարները մրցույթի երկրորդ փուլում ներկայացրել են Ռախմանինովի ռոմանսները, որոնք երգել են երիտասարդ օպերային երգիչները։ Այստեղ ևս փայլել է հայ մասնակիցը։ Երիտասարդ սոպրանո Լիլիթ Դավթյանը ժյուրիի որոշմամբ արժանացել է Հատուկ մրցանակի՝ Ռախմանինովի ռոմանսների լավագույն կատարման համար։