· Դասական
Կյանքից հեռացել է Հարություն Թոփիկյանը
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար, Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանը։
Դիրիժոր Թոփիկյանի մասնագիտական գործունեությունը սկսվել է 1973թ, երբ նա ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Այդ ժամանակից ի վեր Հարություն Թոփիկյանը հաջողությամբ ղեկավարել է մի քանի երգչախմբեր` հիմնադրել և ղեկավարել է Հայաստանի պետական ռադիոյի և հեռուստատեսության կամերային երգչախումբը, Երևանի պետական համալսարանի «Կոմիտաս» երգչախումբը, Երևանի կամերային երգչախումբը: 1982թ. արժանացել է Հայաստանի «ԼԿԵՄ» պետական մրցանակի:
Հարություն Թոփիկյանի ղեկավարած երգչախմբերը մասնակցել են միջազգային բազմաթիվ փառատոնների և մրցույթների: 1987թ.-ին Լիտվայի Հանրապետության Կաունաս քաղաքում միութենական 19 համալսարանական երգչախմբերի հեղինակավոր մրցույթում գրավել է առաջին տեղը:
1991 թ.-ին Հարություն Թոփիկյանը դարձել է «Bridges of song Tallinn-91» (Էստոնիա) արևելք-արևմուտք միացյալ երգի փառատոնի կազմակերպիչներից մեկը, ուր նա պատիվ է ունեցել ղեկավարելու 20.000 հոգանոց հզոր երգչախումբը: Այդ նույն տարի նա հրավիրվել է Ֆինիկսում (Արիզոնայի նահանգ) կայացող ամերիկյան երաժշտական ասոցիացիայի ամենամյա կոնվենցիային:
1991թ.-ին Հարություն Թոփիկյանը եղել է «Երգի կամուրջներ» փառատոնի կազմակերպիչներից մեկը: Տալլինում նրա ղեկավարությամբ աշխարհի միացյալ 20000 հոգանոց երգչախումբը կատարել է Կոմիտասի «Ազգային օրհներգը»: Այդ նույն տարի նա հրավիրվել է Ֆինիկսում (Արիզոնայի նահանգ) կայացող ամերիկյան երաժշտական ասոցիացիայի ամենամյա համաժողովին:
2000թ. Գլենդելում կայացած 3-րդ ամենամյա հայկական երգի մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն ավանդական ալբոմ» մրցանակը շնորհվել է Երևանի կամերային երգչախմբի «Կոմիտաս Վարդապետի երգերը» սկավառակին: Երգչախմբի` Թոփիկյանի դիրիժորությամբ շատ ձայնագրություններ արխիվացված են Հայաստանի հանրային ռադիոընկերության ֆոնդում:
Armenian National Music-ը խորին ցավակցություններն է հայտնում ականավոր արվեստագետի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին և իր արվեստի երկրպագուներին։
Լուսանկարը՝ Երևանի պետական կամերային երգչախմբի ֆեյսբուքյան էջից