· Դասական
Մահացել է Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալեքսանդր Մնդոյանցը
Ծանր ու երկարատև հիվանդությունից հետո մահացել է երաժիշտ և մանկավարժ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալեքսանդր Մնդոյանցը։
Ալեքսանդր Աշոտի Մնդոյանցը 1968 թվականին ավարտել է Մոսկվայի Կենտրոնական երաժշտական դպրոցը, 1973 թվականին՝ Մոսկվայի կոնսերվատորիան։
1973-1976 թվականներին աշխատել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ որպես նվագակցող։ 1977թ.-ին դարձել է ԱՄՆ-ում Վան Քլիբերնի դաշնամուրների V միջազգային մրցույթի դափնեկիր։
Մոսկվայի կոնսերվատորիայում դասավանդել է 1991 թվականից՝ սկզբում որպես ասիստենտ, ապա՝ դոցենտ, իսկ 2004 թվականից՝ որպես պրոֆեսոր։ Մնդոյանցի սաների թվում են միջազգային և հանրապետական մրցույթների հարյուրից ավելի դափնեկիրներ։