· Դասական
Եղեռնի 105-րդ տարելիցի միջոցառումները՝ արտակարգ իրավիճակի պայմաններում
Ելնելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրությունից, Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների թիվը խիստ կսահմանափակվի:
Ինչպես նշված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ՝ ապրիլի 23-ին՝ երեկոյան 21:00-ին 3 րոպե կղողանջեն եկեղեցիների զանգերն ու կմարեն Երևանի և մարզերի հրապարակների, փողոցների լույսերը: Այդ ընթացքում կհնչի Ռ. Պատկանյանի «Արի իմ սոխակ» երգը, և բոլորի հայացքը կուղղվի դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։ Միջոցառումը կհեռարձակվի նաև ուղիղ եթերում։
Ապրիլի 24-ին՝ ժամը 10:00-ից Ծիծեռնակաբերդ կայցելեն ՀՀ նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Խոնարհումի արարողությունը կուղեկցվի դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կենդանի կատարմամբ:
Հարգանքի տուրքը գեղարվեստական ծրագրով կմեկնարկի նույն օրը՝ 22:00-ին՝ պետական կոլեկտիվների և անհատ կատարողների մասնակցությամբ: Ծրագիրը կընդգրկի տարբեր ժանրերի՝ դասական և ժողովրդական ստեղծագործություններ, որոնք ուղիղ եթերով կհեռարձակվեն մինչև լուսաբաց:
Լուսանկարը՝ president.am-ի