Անցնել բովանդակությանը

· Դասական

Secrets of Armenia. Եղեռնի զոհերին նվիրված համերգ Լոս Անջելեսում

Secrets of Armenia. Եղեռնի զոհերին նվիրված համերգ Լոս Անջելեսում
Ապրիլի 24-ին, ժամը 19:00-ին Secrets of Armenia հիմնադրամը Լոս Անջելեսի Քոլբերն Կատարողական արվեստի դպրոցի Զիփփեր համերգասրահում կանցկացնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո:

Համերգի ընթացքում դաշնակահարներ Միքայել և Յուլիա Հայրապետյանները կկատարեն 24 հայ դասական կոմպոզիտորի ստեղծագործություններ։ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ այս բոլոր ստեղծագործությունները կհնչեն մեկ համերգի ընթացքում։

Secrets of Armenia-ն միջազգային երաժշտական նախագիծ և հիմնադրամ է, որը նվիրված է բացահայտելու և աշխարհին ներկայացնելու հայ դասական երաժշտական ժառանգությունը։   

Նախագծի հաջորդ համերգը տեղի կունենա մայիսի 10-ին, որի ընթացքում դաշնակահար Միքայել Հայրապետյանը լեգենդար Քարնեգի Հոլում կներկայացնի հայկական երաժշտություն։

«Հայաստանի գաղտնիքները» միջազգային երաժշտական նախագիծը ստեղծվել է 2010 թվականին Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում, որի երաժշտական ավանդույթները հիմք են ընդունվել: Իր աշխատանքի ընթացքում նախագիծը հասել է միջազգային մակարդակի, և նրա գործունեությունը նկատվել է համաշխարհային երաժշտական մշակույթի ոլորտի առաջատար կազմակերպությունների կողմից։ Հիմնադրամը համագործակցում է տարբեր երաժշտական խմբերի և մենակատարների հետ։
Secrets of Armenia. Եղեռնի զոհերին նվիրված համերգ Լոս Անջելեսում · Armenian National Music