· Ժողովրդական
Կհնչեն Գյուրջիևի ստեղծագործությունների նոր գործիքավորումներ
Հունիսի 10-ին, ժամը 20:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ելույթ կունենա «Գյուրջիև» անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Լևոն Էսկենյան) և «Դիվիզի» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Մարինե Ալավերդյան)։ Համերգային երեկոն կկրի «Գյուրջիևի երաժշտությունը» խորագիրը։
Ծրագրում Գյուրջիևի երաժշտությունն է։
Գուրջիևի մեղեդիները, որոնք հիմնված են Արևելքի տարբեր ազգերի ժողովրդական և հոգևոր երաժշտության վրա, իր իսկ թելադրանքով դաշնամուրի համար գրի է առել աշակերտը՝ Թոմաս դը Հարթմանը: Այդ գրառումներից մի քանիսը ժողովրդական նվագարանների համար մշակել և վերագործիքավորվել է Լևոն Էսկենյանը։ Համերգին առաջին անգամ կհնչեն նոր գործիքավորված ստեղծագործություններ։
Միջազգային ճանաչում «Գյուրջիև» անսամբլը կազմված է Հայաստանի առաջատար երաժիշտներից, հիմնադրվել է 2008 թ․-ին Լևոն Էսկենյանի կողմից` նպատակ ունենալով ներկայացնել Գ. Գյուրջիևի երաժշտությունը, այնուհետև ծրագիրը ընդլայնել Կոմիտասի, հայ հոգևոր և աշխարհիկ, աշուղական, ինչպես նաև ժամանակակից երաժշտությամբ։
Հեղինակավոր ECM Records-ի կողմից հրատարակված “Music of Georges.I. Gurdjieff” դեբյուտային ալբոմը արժանացել է մի շարք մրցանակների՝ այդ թվում Նիդերլանդներում լավագույն ալբոմ «Էդիսոն» մրցանակին։ 2015 թվականին ECM Records-ի կողմից հրատարակված “Komitas” ալբոմը ընդգրկվել է 10 լավագույն ալբոմների շարքում աշխարհի մի շարք առաջատար ռադիոկայանների կողմից:
Անսամբլը ելույթ է ունեցել 26 երկրների (Եվրոպա, Ավստրալիա, Միջին Արևելք, Հյուսիսային և Հարավային Ամերիկա) հայտնի փառատոներում և ամենահեղինակավոր դահլիճներում։