· Նորություններ
Իտալիայի մշակույթի նախարարն այցելել է Հայաստան. մշակութային և բարեկամական կապերը կընդլայնվեն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոյի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Արա Խզմալյանը և Ալֆրեդ Քոչարյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է Իտալիայի մշակույթի նորանշանակ նախարարին, որը տարածաշրջանում առաջին այցն իրականացրել է Հայաստան:
Երկու նախարարները հիշատակել են հայ-իտալական դարավոր կապերը, մշակութային փոխառնչությունները, մասնավորապես՝ Իտալիայում հայկական եկեղեցիների առկայությունը՝ որպես հայկական մշակույթի հետք, Սուրբ Ղազար կղզում Մխիթարյանների գիտակրթական գործունեությունը: Երկուստեք ընդգծվել է մշակույթի ոլորտում համատեղ գործունեությունն ընդլայնելու, արդյունավետ աշխատանք իրականացնելու պատրաստակամությունը:
Անդրադառնալով մշակութային այլ թեմաների՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հաջորդ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում կանցկացվի Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառում, որին Իտալիայի կառավարությունը ևս աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Նախանշվել են նաև նախորդ տարի Եղիշե Չարենցի 125 և այս տարի Արամ Խաչատրյանի 120-ամյակների համատեղ միջոցառումների կարևորությունն ու դերը մշակութային կապերի ամրապնդման գործում:
Հանդիպմանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ուսումնասիրության հարցում Իտալիայի դերակատարմանը՝ կարևորելով միջազգային գործուն մասնակցությունը մշակութային ժառանգության պահպանման առումով․ «Ցավում ենք, որ իտալական կողմի նախաձեռնությունը խափանվեց, խնդիրը, սակայն, դեռ արդիական է: Հույս ունենք՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում այցը կկայանա: Կարծում ենք՝ տարածաշրջանից եկող ահազանգերը պետք է դառնան համամարդկային արժեք ունեցող մշակութային ժառանգության պահպանման միջազգային մտահոգության առարկա»,- ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարը՝ ներկայացնելով նաև Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով ստեղծված հումանիտար ճգնաժամի անդառնալի հետևանքները կրթության իրավունքի իրացման գործընթացում։