· Նորություններ
Արվեստի դպրոցները կվերաբացվեն սեպտեմբերի 15-ին
Արվեստի դպրոցներում սեպտեմբերի 15-ից կվերսկսվեն դասերը: Պարետատան այսօրվա նիստի ժամանակ որոշվել է ուսումնական գործընթացը ոչ հեռավար և, սանիտարահիգիենիկ կանոնների խստորեն պահպանմամբ, կազմակերպել նաև նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում:
Բուհերի և մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Պարետատունը, գործընկեր գերատեսչությունները և նախարարությունը բոլոր ուղղություններով համատեղ մշակել են մանրամասն ընթացակարգեր և ուղեցույցներ, որոնք կհրապարակվեն և կտարածվեն առաջիկա օրերին: