· Դասական
Հայ երգիչները Խոսե Կարերասի անվան մրցույթից վերադառնում են մրցանակներով
Մոսկվայում ավարտվել է Խոսե Կարերաս Գրան պրի դասական վոկալի միջազգային երկրորդ մրցույթը, որտեղից հայ երգիչները Հայաստան կվերադառնան մրցանակներով։ «Ռուս կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարման համար՝մրցույթի օտարերկրյա մասնակցի կողմից» հատուկ մրցանակի և «Լավագույն սոպրանո» անվանակարգում երկորդ մրցանակի է արժանացել Լիլիթ Դավթյանը։ «Լավագույն բարիտոն» անվանակարգում Երրորդ մրցանակի է արժանացել Նավասարդ Հակոբյանը, Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը «Լավագույն բաս» անվանակարգում նույնպես երրորդն է։
Նշենք նաև, որ մրցույթը կազմակերպում է Ելենա Օբրազցովայի անվան հիմնադրամը։
Լիլիթ Դավթյանի, Նավասարդ Հակոբյանի և Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանի կատարումները կարող եք լսել Armenian National Music-ի Youtube-ի և Facebook-ի էջերում։