Անցնել բովանդակությանը

· Դասական

Օլիվիե Մեսսիան-115. սիրված երաժիշտները հանդես կգան հատուկ համերգով

Օլիվիե Մեսսիան-115. սիրված երաժիշտները հանդես կգան հատուկ համերգով
Ֆրանսիացի մեծանուն կոմպոզիտոր Օլիվիե Մեսիանի 115-ամյակի առթիվ կկազմակերպվի հոբելյանականերեկո։ Հայկ Մելիքյանը (դաշնամուր) և Անուշ Նիկողոսյանը (ջութակ)՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության / Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի հետ համագործակցությամբ, հուլիսի 6-ին հյուրընկալելու են Մեսիանի խոհափիլիսոփայական երաժշտությանը նվիրված հատուկ համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։

Համերգի ընթացքում բացման խոսքով հանդես կգա Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան` Ն.Գ. Անն Լույոն, իսկ երաժիշտները կկատարեն մեծ կոմպոզիտորի և նրան նվիրված մի շարք գլուխգործոցներ։ Սա բացառիկ հնարավորություն է մասնագետների և երևանյան երաժշտասեր հասարակության համար ըմբոշխնելու ստեղծագործություններ, որոնք Հայաստանում ունենում են եզակի կատարումներ։

«Համերգն ունի խորհրդանշական կարևորություն՝ հաշվի առնելով հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները և մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունների հանրահռչակման անհրաժեշտությունը մեր երկրում»,- նշում է համերգի կազմակերպիչ, պրոդյուսեր Ալեքսանդր Պլատո Հակոբյանը։