«Նաղաշ» անսամբլը ելույթ կունենա Պրահայի «Ռուդոլֆինում» սրահում    - Armenian National Music (anmmedia.am)
«Նաղաշ» անսամբլը ելույթ կունենա Պրահայի «Ռուդոլֆինում» սրահում

Հրապարակվել է՝ Հնվ 21 2020, 09:37

Հեղինակ՝ ANM Media
Հունվարի 27-ին Պրահայի ֆիլհարմոնիայի «Ռուդոլֆինում» սրահում ելույթ կունենա «Նաղաշ» անսամբլը։ Ինչպես հայտնում է չեխական «Օրեր» ամսագիրը, դեռ այս տարվա օգոստոսի 2-ին անսամբլը մեծ հաջողությամբ հանդես էր եկել Չեսկի Կրումլով քաղաքում՝ հարավչեխական ֆիլհարմոնիկի ջութակահարների ու թավջութակահարների խմբի հետ՝ արժանանալով չեխ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։

Անսամբլը կներկայացնի «Աքսորի երգեր» եռագրության վերջին՝ երրորդ ալբոմը։

Երեք ալբոմների երաժշտության հեղինակը Ջոն Հոդյանն է, խոսքերը միջնադարյան հայ տաղերգու և հոգևորական Մկրտիչ Նաղաշինն են։

Հիշեցնենք, որ «Նաղաշ» անսամբլի հիմնադիր ղեկավարն է ամերիկահայ կոմպոզիտոր և դիրիժոր Ջոն Հոդյանը: Անսամբլում հանդես են գալիս Հասմիկ Բաղդասարյանը (սոպրանո), Տաթեւիկ Մովսեսյանը (սոպրանո), Արփինե Տեր-Պետրոսյանը (ալտ), Էմանուել Հովհաննիսյանը (դուդուկ), Արամայիս Նիկողոսյանը (ուդ) և Տիգրան Հովհաննիսյանը (դհոլ, դումբեկ)։