· Ջազ
Կամերային երաժշտության կենտրոնը կներկայացնի «Տարվա եղանակներ» համերգի տեսագրությունը
Օգոստոսի 15-ին, ժամը 20։30-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կներկայացնի «Տարվա եղանակներ» խորագիրը կրող համերգի տեսագրությունը։ Համերգը կհեռարձակվի կենտրոնի պաշտոնական ֆեյսբուքյան էջով։ Համերգին հանդես են եկել Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ և աշխարհահռչակ ակորդեոնահար Ռիշար Գալիանոն։
Համերգի ծրագրում ներառված են Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակներ», Աստոր Պիացոլայի «Տարվա եղանակներ» և Ռիշար Գալիանոյի «Օպալե» կոնցերտ նվագախմբի և ակորդեոնի համար ստեղծագործությունները:
Կամերային նվագախումբը բազմիցս համագործակցել է աշխարհահռչակ ակորդեոնահարի հետ՝ ելույթ ունենալով նրա հետ ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։ Իսկ «Տարվա եղանակները» համերգային ծրագիրը Գալիանոն ներկայացրել է աշխարհի տարբեր երկրներում: