· Դասական
Հունիսի 1-ը Ֆիլհարմոնիկի հետ
Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, այս տարի ևս Հայասանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում հյուրընկալեց և իսկական տոն պարգևեց երեխաների ոչ միայան մայրաքաղաքից, այլ նաև մարզերից։ Երևանի, Ճամբարակի, այլ մարզերի խոցելի խմբերի և տեղահանված արցախահայերի 200 երեխաների համար այդ օրը հեքիաթային իրադարձության վերածվեց:

Տոնական օրը կմեկնարկեց ժամը 17:00-ից, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահի հարակից բակում փոքրիկ հյուրերին դիմավորեցին դերասան-խաղավարները, որոնք երեխաների համար կազմակերպեցի ուրախ ազգային խաղեր, փոքրիկները գունյզգույն կավիճներով գունազարդեցին ողջ տարածքը, եղավ քաղցրավենիքի հյուրասիրություն: Մարզերից ժամանած հյուրերի համար կազմակերպվեց շրջայց Երևան քաղաքում: Այս ամենը հնարավոր է դարձավ «Արամ Խաչատրյան» համերգասրահի և մարդասիրական ծրագրերի շրջանակում տարբեր հասարական կազմակերպությունների հետ երկարամյա համագործակցության, ինչպես նաև նվագախմբի բարեկամ ԱրարատԲանկի հոգատար աջակցության շնորհիվ:

Երեխաների տոնական օրը եզրափակվեց ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում կայացած շքեղ մանկական համերգով, որտեղ նրանց սիրելի մուլտֆիլմերի ու ֆիլմերի երաժշտությունը հնչեց Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ՝ դիրիժոր Ներսես Մկրտչյանի ղեկավարությամբ: Հնչեցին հատվածներ Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետից, ինչպես նաև Առյուծ արքա, Հարրի Փոթեր, Կարիբյան ծովի ծովահենները, Մադագասկար, Մուլան, Աստղային պատերազմներ և այլ հայտնի ֆիլմերի ու մուլտֆիլմերի սաունդթրեքեր: Կատարումները ուղեկցվում էին գունեղ տեսաշարով և լուսային ձևավորմամբ:

Այդ օրը երեխաներն ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահից իրենց սրտում տարան սեր, ջերմություն, հեքիաթային տրամադրություն ու բարձր արվեստից ստացած անմոռանալի տպավորություններ: