Անցնել բովանդակությանը

· Դասական

Կարլ Մարիա ֆոն Վեբերի Կլարնետի կվինտետը՝ Ուրբաթօրյա ֆիլհարմոնիկում

Կարլ Մարիա ֆոն Վեբերի Կլարնետի կվինտետը՝ Ուրբաթօրյա ֆիլհարմոնիկում
Հունիսի 26-ին ժամը 20:00-ին «Ուրբաթօրյա ֆիլհարմոնիկ» ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի արդեն ավանդական դարձած հերթական ուրբաթօրյա առցանց համերգը:

Այս ուրբաթ ՀԱՖՆ-ի կամերային կազմը կներկայացնի  Կարլ Մարիա ֆոն Վեբերի Կլարնետի կվինտետը, որին կմասնակցեն Արսեն Գրիգորյանը (կլարնետ), Կարմեն Թոսունյանը (1-ին ջութակ), Վահե Փարսադանյանը (2-րդ ջութակ), Յանա Դարյանը (ալտ) և Միքայել Նավասարդյանը (թավջութակ): 

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝  յուրաքանչյուր ուրբաթ ՀԱՖՆ-ը փոքր կազմերով ներկայանում է առցանց կամերային համերգներ։
Կարլ Մարիա ֆոն Վեբերի Կլարնետի կվինտետը՝ Ուրբաթօրյա ֆիլհարմոնիկում · Armenian National Music