Հունիսի 12-ին ժամը 20:00-ին «Ուրբաթօրյա ֆիլհարմոնիկ» ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի հերթական համերգը։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ յուրաքանչյուր ուրբաթ ՀԱՖՆ-ը փոքր կազմերով ներկայանում է առցանց կամերային համերգներ։ Այս ուրբաթ կներկայացվի Վ. Ա. Մոցարտի Կլարնետի կվինտետը, որը կկատարանեն նվագախմբի երաժիշտներ Արսեն Գրիգորյանը (կլարնետ), Կարմեն Թոսունյանը (1-ին ջութակ), Վահե Փարսադանյանը (2-րդ ջութակ), Յանա Դարյանը (ալտ) և Միքայել Նավասարդյանը ( թավջութակ):