Անցնել բովանդակությանը

· Դասական

ՀԱՖՆ-ի երաժիշտները կներկայացնեն համերգ՝ նվիրված բուժաշխատողներին

ՀԱՖՆ-ի երաժիշտները կներկայացնեն համերգ՝ նվիրված բուժաշխատողներին
Հունիսի 19-ին ժամը 20:00-ին «Ուրբաթօրյա ֆիլհարմոնիկ» ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի արդեն ավանդական դարձած հերթական առցանց համերգը: Այս անգամ այն կնվիրվի բոլոր բուժաշխատողներին: 

Այս ուրբաթ կհնչի Ա. Վիվալդիի Սոլ մինոր կոնցերտը և Յ. Ս. Բախի Տրիո սոնատը, որին մասնակցում են Արամ Ասատրյանը (ջութակ), Վահե Դանիելյանը (թավջութակ), Նարեկ Ավագյանը (ֆլեյտա), Արտաշես Գրիգորյանը (ֆլեյտա), Հովհաննես Պապիկյանը (հոբոյ), Շմավոն Գրիգորյանը (ֆագոտ) և Վարդուհի Մինասյանը (կլավեսին):  

 Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝  յուրաքանչյուր ուրբաթ ՀԱՖՆ-ը փոքր կազմերով ներկայանում է առցանց կամերային համերգներ։