· Դասական
Նավասարդ Հակոբյանը՝ «Օպերալիա» մրցույթի երրորդ մրցանակակիր
Քեյփ թաունում ավարտվեց մեծանուն օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի 30-րդ «Օպերալիա» մրցույթը, հայտնի են մրցանակակիրների անունները։ Հայաստանի ներկայացուցիչ, բարիտոն Նավասարդ Հակոբյանը նույնպես հաղթողների թվում է։ Նա «Օպերա» անվանակարգում արժանացել է երրորդ, ինչպես նաև «Դոն Պլասիդո Դոմինգո Ֆեռռեր» հատուկ մրցանակին՝ Սարսուելայի կատարման համար։
Մրցույթի եզրափակիչ համերգը կայացավ նոյեմբերի 5-ին։ Այս տարի հաղթողի տիտղոսի համար պայքարում էր 34 երիտասարդ օպերային երգիչ՝ աշխարհի տարբեր երկրներից։ Հայաստանը ներկայացնում էր նաև բաս-բարիտոն Հովհաննես Կարապետյանը, որը հասել էր մինչև կիսաեզրափակիչ փուլ։