Անցնել բովանդակությանը

· Դասական

Նավասարդ Հակոբյանը «Օպերալիա» մրցույթի եզրափակչում է

Նավասարդ Հակոբյանը «Օպերալիա» մրցույթի եզրափակչում է
Հարաֆաֆրիկյան Քեյփ թաուն քաղաքում ավարտին է մոտենում հռչակավոր տենոր Պլասիդո Դոմինգոյի 30-րդ «Օպերալիա» մրցույթը: «Օպերա» անվանակարգում մրցույթի եզրափակիչ փուլ է անցել 11 երգիչ, այդ թվում՝ Հայաստանը ներկայացնող բարիտոն Նավասարդ Հակոբյանը։ Բացի դրանից, մեր երկրի ներկայացուցիչը կպայքարի նաև «Սարսուելա» անվանակարգում։ Եզրափակիչ համերգը կկայանա նոյեմբերի 5-ին։

Այս տարի հաղթողի տիտղոսի համար պայքարում էր 34 երիտասարդ օպերային երգիչ՝ աշխարհի տարբեր երկրներից։ Հայաստանը ներկայացնում էր նաև բաս-բարիտոն Հովհաննես Կարապետյանը, որը հասել է մինչև կիսաեզրափակիչ փուլ։

Operalia-ն հիմնադրվել է 1993 թվականին Պլասիդո Դոմինգոյի կողմից՝ բացահայտելու և օգնելու այսօրվա ամենահեռանկարային երիտասարդ օպերային երգիչներին` կարիերան սկսելու համար: Հեղինակավոր մրցույթի դափնեկիրների շարքում են նաև սոպրանոներ Ջուլիանա Գրիգորյանը և Մանե Գալոյանը։

Նավասարդ Հակոբյանը «Օպերալիա» մրցույթի եզրափակչում է · Armenian National Music