Անցնել բովանդակությանը

· Դասական

Համերգ՝ նվիրված Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվան

Համերգ՝ նվիրված Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվան
Նոյմբերի 17-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը առաջին անգամ հանդես կգա վենեսուելացի վիրտուոզ դաշնակահար Սերխիո Տիեմպոյի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տիեմպոն ՀԱՖՆ-ի հետ կկատարի Ֆ․ Շոպեն  թիվ 1 Դաշնամուրի կոնցերտը, համերգի երկրորդ մասում կհնչի Գ․ Մալերի Թիվ 1 սիմֆոնիան։  Համերգը նվիրված է Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվան։ 

Սերխիո Տիեմպոն համարվում է իր սերնդի ամենաինքնատիպ և ունկնդրին մտածել ստիպող դաշնակահարներից մեկը: Նա առաջատար նվագախմբերի և համերգասրահների սպասված մենակատար է: 

Ս․ Տիեմպոյի և ՀԱՖՆ համերգի տոմսերը կարող եք ձեռք բերել
wylling.com կայքում՝ https://bit.ly/30hyc36 հղումով: